‘
Մալայզիայի դաոսական աղանդներից մեկի ղեկավարը մահացել է հնարք կատարելու ժամանակ: Նա պետք է երկար ժամանակ անցկացներ շոգեհարվող կաթսայում, որը տաքացվում էր եռման ջրով՝ ապացուցելու համար իր անխոցելիությունը: Դեպքի վայրից տեսանյութը տրամադրել է The Star-ը:
65-ամյա Լիմ Բան մտել է կաթսայի մեջ, սակայն կես ժամ անց նրա հետեւորդները ներսից ուժգին թակոց են լսել: Երբ մալայզիացուն հանել են տարայի միջից, նա արդեն կորցրել էր գիտակցությունը: Հիվանդանոցում արդեն բժիշկներն արձանագրել են նրա մահը սրտային անբավարարությունից:
Բայի մարմնի վրա երկրորդ աստիճանի այրվածքներ են հայտնաբերվել:
Վերջին տասը տարիների ընթացքում Լի Բան այդ հնարքը կատարել է բազմիցս՝ կաթսայում մնալով մինչեւ 75 րոպե: Մահացածի դստեր խոսքով, հայրը երկու տարի առաջ սրտանոթի վիրահատություն է տարել, բայց պնդում էր, որ պետք է շարունակի կատարել հնարքը
‘