‘Կրոս. «Մտադիր եմ «Ռեալում» դեռ երկար խաղալ»’

715

‘

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Տոնի Կրոսը հայտարարել է, որ չի մտածում իր ներկայիս ակումբը փոխելու մասին:

«Մտադիր եմ «Ռեալում» երկար մնալ: Մադրիդցիների հետ 5-ամյա պայմանագիր եմ կնքել եւ երջանիկ եմ այստեղ: Ապագային լավատեսորեն եմ նայում: Ուրախ եմ, որ ընտանիքիս հետ կարող եմ շատ ժամանակ անցկացնել եւ ստիպված չեմ անընդհատ հանդիպել լրագրողների հետ»,_ Կրոսի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը:

‘

Նախորդ հոդվածը‘Լուիս Սուարես.«Օգնում էի պապիս, ով ավտոմեքենաներ էր նորոգում» ‘
Հաջորդ հոդվածը‘Բեկենբաուերը Կլոպին հիանալի մարզիչ, մարդ և մեծ անհատականություն է համարում’