‘Կրոս. «Շալկե 04»-ի հետ խաղը հեշտ չի լինելու’

721

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Թոնի Կրոսը, ով ոչ վաղ անցյալում խաղում էր Բունդեսլիգայում, համոզված է` Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլի` «Շալկե 04»-ի հետ հանդիպումը հեշտ չի լինելու: Հիշեցնենք, որ մրցաշարի գործող գավաթակիրը նախորդ մրցաշրջանում «Շալկե 04»-ի նկատմամբ երկու խաղում ընդհանուր 9:2 հաշվով հաղթանակ տոնեց:

«Հեշտ չի լինելու: «Շալկեն» այժմ Բունդեսլիգայում բավականին լավ է հանդես գալիս: Այս թիմի խաղն աչքի է ընկնում բարձր կազակերպվածությամբ, որի շնորհիվ Մյունխենում ոչ-ոքի գրանցվեց:

Նոր մարզչի գլխավորությամբ «Շալկեի» պաշտպանությունն ավելի հուսալի է: Մենք ունենք վնասվածքներ ունեցող ֆուտբոլիստներ, այնպես որ` բարդ կլինի, բայց տրամադրված են հաջորդ փուլ դուրս գալ»,-Կրոսի խոսքը մեջբերված է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքից:

Նախորդ հոդվածը‘NBA. Բոլոր աստղերի խաղի լավագույն դրվագները’
Հաջորդ հոդվածը‘Քննչական կոմիտեն փորձել է բացատրել, թե ինչու են հիշել Ռուսամ Գասպարյանի մասին’