‘ Կրոս. «Վաղը պետք է 3 միավոր վաստակենք»’

1285

Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Թոնի Կրոսը խոսել է Եվրո-2016-ի ընտրական փուլի` Վրաստանի ընտրանու հետ առաջիկա խաղից ունեցած սպասելիքներից: Հանդիպումը կայանալու է վաղը, Թբիլիսիում, մեկնարկը` Երևանի ժամանակով 20:00-ին:

«Մենք Վրաստան ենք եկել հաղթելու համար: Բնականաբար, չենք կարող լիովին գոհ լինել մրցաշարային աղյուսակում մեր դիրքից: Վաղը պետք է 3 միավոր վաստակենք: Կարևոր է մեր խաղը ցուցադրելը, իսկ վրացիները, հավանաբար, պաշտպանողական ոճի ֆուտբոլ կցուցադրեն:

Թե որքան լավ դա կստացվի նրանց մոտ, կախված է մեզանից: Եթե խաղանք այնպես, ինչպես կարողանում ենք, մեր խնդիրը կթեթևացնենք»,-Կրոսի խոսքը մեջբերված է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքից:

Նախորդ հոդվածը‘Արման Երեմյանը Եվրոպայի արծաթե մեդալակիր’
Հաջորդ հոդվածը‘Մոնտենեգրոյի ՖԱ գլխավոր քարտուղար. «Մենք բարբարոսների տպավորություն էինք թողնում, և սա կատարյալ աղետ է»’