‘Կրուիֆ. «Կարծում եմ, որ հենց «Բարսելոնա»-ում է Մեսսին երջանիկ»’

848

Կատալոնական «Բարսելոնա»-ի նախկին գլխավոր մարզիչ Յոհան Կրուիֆը վստահ է, որ թիմի հարձակվող Լիոնել Մեսսին չի հեռանա իր ներկայիս ակումբից փողի պատճառով:

«Վստահ եմ, որ որոշ ակումբներ պատրաստ են 200 մլն եվրո վճարել Մեսսիի տրանսֆերի դիմաց: Բայց նա չի լքի «Բարսելոնա»-ն փողի պատճառով: Մեսսին չունի այդ խնդիրը: Եթե Լեոն հեռանա «Բարսելոնա»-ից, ապա ոչ մարզական պատճառներով:

Յուրաքանչյուր 3-4 տարին մեկ նրան ստուգում է ֆինանսների նախարարությունը: Մինչդեռ Լեոն ցանկանում է պարզապես ֆուտբոլ խաղալ և բավականություն ստանալ դրանից: Կարծում եմ, որ հենց «Բարսելոնա»-ում է Մեսսին երջանիկ: Կան երևույթներ, որոնք չեն անհանգստացնում, բայց զզվեցնում են»,- Cope-ն մեջբերում է Կրուիֆի խոսքերը:

Նախորդ հոդվածը‘Մոսկվայի դատարանն այսօր կքննի Հրաչյա Հարությունյանի վերաքննիչ բողոքը. Ազատություն’
Հաջորդ հոդվածը‘Ռուսաստանցի փորձագետ. Թբիլիսիի նկատմամբ ԱՄՆ ճնշումը խանգարում է դեպի Հայաստան երկաթուղու բացմանը’