‘Կփոխվի՞ արդյոք Վոլոդյա Ավետիսյանի խափանման միջոցը’

740

Այսօր Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի խափանման միջոցը ևս երկու ամսով երկարեցնելու գործով դատական նիստը: Հիշեցնենք, որ Վոլոդյա Ավետիսյանի նկատմամբ իշխանությունները սկսեցին խոշոր չափով պետական միջոցների յուրացման մեղադրանքի տեսքով հետապնդումների ենթարկել այն բանից հետո, երբ Ավետիսյանը մի խումբ ազատամարտիկների հետ միասին բարձրաձայնեց ազատամարտիկների սոցիալական խնդիրների մասին:   

Այսօրվա դատական նիստը հետաձգվեց, քանի որ Վ. Ավետիսյանի փաստաբան Արա Զաքարյանը  ժամանակ խնդրեց նյութերի հետ ծանոթանալու և առարկություններ ներկայացնելու համար: 

Նախորդ հոդվածը‘2 ամիս առանց Մեսսիի. Ի՞նչ է պատրաստվում անել Տատա Մարտինոն’
Հաջորդ հոդվածը‘Զուրաբյան. Այսպիսի բյուջե ներկայացրած կառավարությանը պետք է կանչել քրեական պատասխանատվության (տեսանյութ)’