‘Կքննարկվեն վրացական ռազմական քանակակազմի նոր գործառույթներն Աֆղանստանում ‘

548

ԱՄՆ պաշտպանության նախարար Լեոն Պանետան և նրա վրաց գործընկեր Իրակլի Ալասանիան հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են վրացական ռազմական քանակակազմի նոր գործառույթներն Աֆղանստանում, հաղորդել են Վրաստանի պաշտպանության նախարարությունից: Վրաստանի պաշտպանության նախարարն իր ամերիկացի գործընկերոջը հավաստիացրել է, որ Վրաստանը Աֆղանստանում կմնա մինչև ISAF-ի շրջանակներում ՆԱՏՕ-ի առաքելության ավարտը, իսկ 2014 թ. հետո, երբ այդ երկրից դուրս բերվեն ՆԱՏՕ-ի ուժերը, կշարունակի օժանդակել Աֆղանստանի անվտանգության ուժերին: «Վրաստանը ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի հավատարիմ գործընկերն է և կկատարի իր պարտականությունները միջազգային անվտանգության ապահովման հարցում»,- նշել է Ալասանիան: Իր հերթին՝ Պանետան շնորհակալություն է հայտնել Վրաստանին՝ Աֆղանստանում անվտանգության ապահովման միջազգային գործողությանը մասնակցելու համար, և իր հիացմունքը հայտնել վրաց զինվորականների արիության և պրոֆեսիոնալիզմի կապակցությամբ: Զրույցի ընթացքում նշվել է, որ փետրվարի 21-22-ին Բրյուսելում Վրաստանի պաշտպանության նախարարը ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների հետ կքննարկի ISAF-ի ավարտից հետո Վրաստանի մասնակցության հարցը, հաղորդում է Trend-ը: 

Նախորդ հոդվածը‘«Շախտյոր» — «Բորուսիա». բուքմեյքերների կարծիքն ու հանդիպման ներկայացումը. Տեսանյութ’
Հաջորդ հոդվածը‘Հարութ Սասունյան. Ճիշտ բառը ցեղասպանությունն է. վերջնական նպատակը՝ արդարությունը’