‘Կքննարկվի Ռուսաստանին հայկական աղաչափերի մատակարարման հարցը ‘

817

Ռուսաստանին հայկական աղաչափերի մատակարարման հարցը, որն արտադրում է Գյումրիի «Վերլուծական պրիբոր» գործարանը, կքննարկվի Ռուսաստանի և Հայաստանի միջև ռազմա-տեխնիկական համագործակցության համատեքստում: Այս մասին այսօր Երևանում կայացած մամուլի ասուլիսում հայտրարել է Հայաստանի Հայրենական ապրանքարտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը, մեկնաբանելով վերջերս Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ պատվիրակության Սանկտ-Պետերբուրգ կատարած այցը և այնտեղ քննարկված հարցերը: Նա ճշգրտել է, որ գործարանը Ռուսաստանին աղաչափեր է մատակարարում արդեն 40 տարի: Ներկայումս, տեղեկացրել է Սաֆարանը, Ռուսաստանը դիտարկում է իր տարածքում աղաչափերի արտադրության հնարավորությունը: Սանկտ-Պետերբուրգում, ինչպես նշել է Սաֆարյանը, հայկական պատվիրակությունը քննարկման է ներկայացրել դեպի Հայաստան ռուսական գազի, ալմաստների և նավթամթերքի սուբսիդավորման հարցը: Այդ հարցը, նշել է նա, ռուսական կողմը վերցրել է քննարկման: 

Նախորդ հոդվածը‘Այսօր ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը կազմել է 409.00 դրամ/դոլար’
Հաջորդ հոդվածը‘«Պոլիտեխնիկի» ռեկտորը աշխատավարձից դժգոհ դասախոսներին կոչ է անում ճշմարտությունը փնտրել ամբիոնների վարիչների մոտ’