‘Հաագայի բանտում մահացել է սերբ գեներալ Տոլիմիրը’

954

Հաագայի կալանավայրում մահկանացուն է կնքել Սերբական Հանրապետության բանակի հրամանատարի նախկին տեղակալ Զդրավկո Տոլիմիրը, երեքշաբթի հաղորդել են լրատվական գործակալությունները:

67-ամյա կալանավորի մահվան պատճառների մասին ոչինչ չի հաղորդվում: Զդրավկո Տոլիմիրը, որ Սերբիայի Հանրապետության բանակի հրամանատար Ռատկո Մլադիչի տեղակալն է եղել, նախկին Հարավսլավիայի գործով Միջազգային դատարանի կողմից դատապարտվել էր ցմահ ազատազրկման: Գեներալը, որը Բոսնիայում 1992-1995 թթ. պատերազմի ժամանակ համակարգում էր բոսնիական սերբերի հետախուզությունն ու հակահետախուզությունը, մեղավոր էր ճանաչվել մարդկության դեմ գործած հանցագործությունների և ռազմական հանցագործությունների, մասնավորապես՝ մուսուլմանների զանգվածային սպանությունների համար: Գեներալն իրեն մեղավոր չի ճանաչել:

Բոսնիական պատերազմի ժամանակ, որն ընթանում էր հիմնականում Սերբիայի հանրապետության բանակի և խորվաթների ու մուսուլմանների միավորված ուժերի միջև, երկու կողմերն էլ ռազմական հանցագործություններ են կատարել: Մեղավորները կանգնել են նախկին Հարավսլավիայի գործով միջազգային դատարանի առջև, սակայն այս դատարանի գործունեությունը բազմիցս քննադատության է ենթարկվել՝ կողմանակալության և մուսուլմանների ու խորվաթների հանցագործություններն արդարացնելու համար: Փոխանցում է lenta.ru-ն:

 

Նախորդ հոդվածը‘Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում’
Հաջորդ հոդվածը‘Կան փակ ճաանապարհներ’