‘Հաագայի դատարանը Վոիսլավ Շեշելին բաց է թողել՝ Սերբիայում բուժվելու նպատակով’

931

Նախկին Հարավսլավիայի հարցով միջազգային դատարանը ժամանակավորապես ազատ է արձակել Սերբական արմատական կուսակցության առաջնորդ  Վոիսլավ Շեշելին՝ հայրենիքում բուժվելու համար, հաղորդել է Associated Press-ը: Որոշումը կայացվել է «մարդասիրական մղումներով»: Ազատ արձակման պայմանների համաձայն՝ Շեշելը կարող է Սերբիայում դիմել բժշկական օգնության՝ պայմանով, որ ճնշում չի գործադրի գործով տուժածների կամ վկաների վրա և դատարանի կանչով կներկայանա դատարան:

Սերբ բժիշկները, որոնք այցելել են Շեշելին, վերջերս հայտարարել են, որ նա տառապում է հաստ աղիի քաղցկեղից, որը տարածվել է նաև լյարդի վրա:

Շեշելը Հաագայում կալանքի տակ է 2003 թվականից, նրա գործով դատավարությունն սկսվել է 2007 թ.: Նա դատարան է ներկայացել կամովին: Քաղաքական գործչին մեղադրում են 1991-1994 թթ. կատարած հանցանքների՝ նախկին Հարավսլավիայի ոչ սերբ բնակչության նկատմամբ բռնություն, ազգային խտրականություն հրահրելու, ինչպես նաև խոշտանգումներ և սպանություններ իրականացնելու մեջ: Դատախազությունը նրա համար պահանջել է 28 տարվա ազատազրկում: Շեշելը չի ընդունում մեղադրանքը: Փոխանցում է lenta.ru-ն: 

Նախորդ հոդվածը‘ԼՂՀ ԱԺ նախագահը կարծում է, թե ԵԽԽՎ զեկույցը ԵԽԽՎ դիրքորոշումը չէ ‘
Հաջորդ հոդվածը‘Ո՞վ է արձակել բեն Լադենին վերացնող վճռորոշ կրակոցը’