‘
Նիդեռլանդների ոստիկանությունը ձերբակալել է մի տղամարդու, որը կասկածվում է Մուհամեդ մարգարեի նկարների մրցույթ կազմակերպելու պատճառով հոլանդացի ծայրահեղ աջ քաղաքական գործիչ և «Ազատություն կուսակցության» առաջնորդ Գերտ Վիլդերսին սպանելու սպառնալիքներ հասցնելու մեջ, ասվում է իրավապահ մարմինների հայտարարությունում:
«Հաագայի կայարանում ոստիկանությունը ձերբակալել է 26-ամյա մի տղամարդու: Ձերբակալության պատճառ է դարձել Facebook-ում տեղադրված տեսագրությունը, որում նա հայտնում է, որ հարձակում է գործելու մրցույթի կազմակերպչի վրա «Ազատության կուսակցության» գրասենյակում»,- ասվում է ոստիկանության հայտարարության մեջ:
Ըստ մամուլի հաղորդումների՝ ձերբակալվածը ծնունդով Պակիստանից է:
Ավելի վաղ՝ հունիսին, Վալդերսը հայտարարել էր, որ կազմակերպում է Մուհամեդ մարգարեի նկարների մրցույթ, որի հաղթողը կհայտարարվի կուսակցության գրասենյակում: Այս նախաձեռնությունը խիստ քննադատվել էր, այդ թվում՝ Պակիստանի իշխանությունների կողմից: Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռյուտտեն մրցույթн անվանել էր «անհարգալի» և ընդգծել, որ Հոլանդիայի կառավարությունն այդ միջոցառմանը առնչություն չունի՝ Վալդերսի կուսակցությունը երկրի իշխող դաշինքի անդամ չէ:
Daily Pakistan թերթը երկուշաբթի տեղեկացրել է, որ կրիկետի նախկին խաղացող Խալիդ Լատիֆը երեք միլիոն պակիստանյան ռուփի (մոտավորապես 24 հազար դոլար) պարգև է խոստացել «մրցույթի կազմակերիչ հոլանդացու սպանության դիմաց»:
Փոխանցում է ria.ru-ն:
‘