Հաագայում որոշում կկայացվի Հայաստանի և Ադրբեջանի փոխադարձ հայցերով

109

Հաագայում ՄԱԿ-ի Միջազգային դատարանը որոշում է կայացնելու Հայաստանի և Ադրբեջանի փոխադարձ դատական հայցերով։

Կողմերը միմյանց մեղադրում են Ռասայական խտրականության բոլոր տեսակները վերացնելու վերաբերյալ Միջազգային կոնվենցիան (ICERD) խախտելու մեջ և միջնորդում են շտապ միջոցներ ձեռնարկել։

Երևանը հոկտեմբերին հայց է ներկայացրել Բաքվի դեմ՝ Ռասայական խտրականության վերաբերյալ միջազգային կոնվենցիայի վեց հոդվածներ խախտելու մասին՝ ներկայացնելով Ադրբեջանում հայ գերիների խոշտանգումների և ստորացումների ապացույցներ։

Բաքուն հանդիպական հայց է ներկայացրել, որը նույնպիսի մեղադրանքներ է պարունակում հայկական կողմի հասցեին։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըԱՄՆ և ՌԴ նախագահները կբանակցեն տեսակապով
Հաջորդ հոդվածըԿամո Հովհաննիսյանը հնարավոր է՝ կարիերան շարունակի Լա լիգայում