‘«Հադերսֆիլդ»-ը պաշտոնանկ է արել գլխավոր մարզչին’

701

Անգլիայի Պրեմյեր լիգան ներկայացնող «Հադերսֆիլդ» ակումբը պաշտոնանկ արեց գլխավոր մարզիչ Դավիդ Վագներին: Ակումբի նախագահ Դին Հոյլը հայտարարել է, որ պայմանագիրը խզվել է փոխադարձ համաձայնությամբ, հաղորդում է «Հադերսֆիլդի» մամուլի ծառայությունը:

Նշվում է, որ 47-ամյա Վագները մտադիր էր պաշտոնից հեռանալ ամռանը, սակայն ակումբի ղեկավարությունը որոշել է հիմա հեռացնել նրան:

Անգլիայի առաջնության 23-րդ տուրում չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղին (հունվարի 20) «Հադերսֆիլդին» կպատրաստի թիմի նախկին խաղացող Մարկ Հադսոնը:

Վագները «Հադերսֆիլդը» գլխավորում էր 2015թ. նոյեմբերից՝ թիմին օգնելով նվաճել Պրեմյեր լիգայի ուղեգիր: Այժմ «Հադերսֆիլդը» 11 միավորով Պրեմյեր լիգայի վերջին տեղում է:

Վագներն ունի Գերմանիայի եւ ԱՄՆ-ի քաղաքացիություն: Խաղացել է Գերմանիայի մինչեւ 21 տարեկանների եւ ԱՄՆ-ի ազգային հավաքականում: Մարզչական կարիերան նա սկսել է Դորտմունդի «Բորուսիայի» երկրորդ թիմում (2011-2015թթ.), որից հետո գլխավորել է «Հադերսֆիլդ»:

Նախորդ հոդվածը‘Արյունալի բախումներ Զիմբաբվեում՝ բենզինի գների բարձրացման պատճառով’
Հաջորդ հոդվածը‘Մեկնարկել է Զ. Մնացականյանի հանդիպումը համանախագահների հետ’