‘ Հադրութ և Վիեն քաղաքների միջև ստորագրվել է Բարեկամության հռչակագիր’

905

Փետրվարի 21-ին Lեռնային Ղարաբաղի Հադրութ և Ֆրանսիայի Վիեն քաղաքների միջև ստորագրվել է Բարեկամության հռչակագիր։ Ստորագրման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել Վիենի քաղաքապետարանում։

Հադրութ քաղաքի անունից հռչակագիրն ստորագրել է աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող Լեռնային Ղարաբաղի մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը, Վիեն քաղաքի անունից՝ քաղաքապետ Ժակ Ռեմիլյեն։

Հռչակագիրը ողջունում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի և իշխանությունների հետևողական քայլերը՝ ուղղված ազատ և ժողովրդավարական հասարակություն ստեղծելուն ու զարգացնելուն, և անընդունելի է համարում Արցախի ժողովրդի մեկուսացումը։ Այն նպատակ ունի զարգացնել երկու քաղաքների միջև բարեկամական կապերը և խրախուսել համագործակցությունը կրթության, մշակույթի, սպորտի և մի շարք այլ բնագավառներում:

2013 թվականին բարեկամական կապեր էին հաստատվել նաև Ղարաբաղի Մարտունի և Ֆրանսիայի Լե-Պեն-Միրաբո քաղաքների միջև. տեղի են ունեցել փոխայցելություններ, քննարկվում են քաղաքների միջև համագործակցության զարգացման ուղիներն ու ձևերը։

 

Նախորդ հոդվածը‘Ինչու ենք շատ վճարել էլեկտրաէներգիայի համար. Էլեկտրիկի խոստովանությունը’
Հաջորդ հոդվածը‘Էլինար Վարդանյանը՝ ՀՀԿ-ականներին. Առաջիկայում զարմանալու դեռ բազմաթիվ առիթներ կունենաք’