‘
Բրազիլիան զորքեր և ոստիկաններ է ուղարկում Վենեսուելայի սահմանակից Պակարայմա քաղաք, որտեղ հարձակումներ և հրկիզումներ են կատարվել վենեսուելացի ներգաղթյալների ճամբարներում:
Նախօրեին Բրազիլիայի նախագահ Միշել Տեմերը կառավարության և ուժայինների հետ արտակարգ նիստ է անցկացրել: Երկրում, փախստականների թվի ավելացման կապակցությամբ, մեծանում է դժգոհության ալիքը:
Ծանր տնտեսական ճգնաժամը և քաղաքական անկայունությունը Վենեսուելայում ստիպում են, որ բնակիչներն ապաստան խնդրեն Բրազիլիայում և հարևան մյուս երկրներում: Վենեսուելայի արտաքին գործերի նախարարը Բրազիլիայի իշխանություններին կոչ է արել երաշխավորել Վենեսուելայի քաղաքացիների անվտանգությունը և միջոցներ ձեռք առնել նրանց ունեցվածքի պահպանության ուղղությամբ:
Էկվադորից նույնպես հաղորդումներ են ստացվում, որ Վենեսուելայի քաղաքացիները զանգվածաբար և ապօրինի կերպով հատում են սահմանը:
Փոխանցում է BBC-ն:
‘