Հաիթիի ընդդիմության ընտրած վարչապետը հրաժարվել է պաշտոնից

327

Հաիթիի նախկին սենատոր Սթիվեն Բենուան, որին տեղի ընդդիմությունը մեկ տարի առաջ ժամանակավոր ընտրել էր վարչապետի պաշտոնում՝ ի հակակշիռ կառավարության ղեկավար Արիել Անրիի, հրաժարվել է վարչապետի պաշտոնի իր հավակնություններից, երկուշաբթի հաղորդել է Prensa Latina գործակալությունը։

Բենուայի կարծիքով՝ երկրում դրությունը կշարունակի վատթարանալ, եթե քաղաքական գործիչները լայնածավալ փոխհամաձայնության չհասնեն։ Նա Անրիին հրաժարականի և իշխանությունների ու ընդդիմության միջև բանակցությունները վերսկսելու կոչ է արել։

Կարիբյան հանրապետությունում լուրջ քաղաքական ճգնաժամ է սկսվել նախագահ Ժովենել Մոիզայի սպանությունից հետո՝ 2021 թ․ հուլիսի 7-ին նրա նստավայրի վրա հարձակման հետևանքով։ Ավելի ուշ իշխանությունները հայտարարեցին, որ հանցախմբում ընդգրկված են եղել Կոլումբիայի 26 քաղաքացիներ, որոնց մի մասն արդեն ձերբակալված է։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԱնգլիայի գավաթ․ 1/8 եզրափակիչի վիճակահանության արդյունքները
Հաջորդ հոդվածըԹեհրանում հայտարարել են, որ Իրանի դեմ ԱՄՆ-ի ցանկացած ռազմական ակցիա կհանգեցնի պատերազմի