Հաիթիի ղեկավարությունը անցյալ տարվա հուլիսից արդեն հինգերորդ դատավորին է նշանակում, որը ղեկավարելու է նախագահ Ժովենել Մոիզի սպանության հետաքննությունը, հաղորդել է Prensa Latina գործակալությունը։
Ըստ գործակալության տեղեկատվության՝ նախորդ դատավորը ապրիլին հրաժարվել է գործը վարել՝ անհրաժեշտ նյութերի անհասանելիության պատճառով։ Մյուս նախորդ դատավորները հրաժարվել են իրենց անվտանգության վերաբերյալ մտահոգությունների և կոռուպցիայի մեղադրանքների պատճառով։
2021 թ․ հուլիսի 7-ին նախագահ Մոիզը մահացու վիրավորվել էր իր նստավայրի վրա հարձակման ժամանակ։ Հետագայում իշխանությունները հայտարարեցին, որ հանցախմբի կազմում Կոլումբիայի 26 քաղաքացի է եղել, որոնց մի մասը ձերբակալվել է։ Սպանության գործով, ընդհանուր հաշվով, ձերբակալվել է 40 հոգուց ավելի։
Փոխանցում է tass.ru-ն։