‘Հաիթիում ժանտախտի զոհերը Պան Գի Մունին «ձևամոլ» են անվանել’

662

Հաիթիիում ժանտախտի զոհերի պաշտպանները խիստ քննադատության են ենթարկել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունին՝ Պորտ-օ-Պրենս կատարած նրա այցի կապակցությամբ:

Փաստաբաններից մեկը քարտուղարի գործողություններն անվանել է վիրավորանք բոլոր հաիթցիներին, քանի որ, ըստ իրավաբանի՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը «եկել է սելֆի անելու» տուժած ընտանիքների ֆոնին, ընդ որում՝ չընդունելով ՄԱԿ-ի «դերակատարումը» համաճարակի բռնկման հարցում:

Ավելի վաղ մահացածների մերձավոր հարազատների հետ հանդիպմանը Պան Գի Մունը ցավակցություն է հայտնել և ընդգծել, որ «վշտակցում է նրանց»:

Հաիթիում համաճարակի բռնկումը կապում են ՄԱԿ-ի խաղաղարար ճամբարի կոյուղու անսարքության հետ, ինչն արդեն կազմակերպության դեմ երեք դատական հայցերի առիթ է դարձել:

Պան Գի Մունի մամլո քարտուղարը դեռ անցյալ տարվա փետրվարին էր հակադարձել, թե 1947 թ. կոնվենցիան նման դեպքերում ՄԱԿ-ին ազատում է պատասխանատվությունից: Փոխանցում է BBC-ն:

 

Նախորդ հոդվածը‘Մաքսային միության երկրներում ռոումինգը կարող է 2015 թվականից վերանալ’
Հաջորդ հոդվածը‘Ուիլյամ Հեյգը հեռանում է Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավարի պաշտոնից’