‘
Սիրիայում ընթացող քաղաքացիական պատերազմի ընթացքում օրեր առաջ նահատակված կառավարական բանակում ծառայող հալեպահայ Վրեժ Քեշիշյանը (ծնվ. 1992թ.) հուղարկավորվեց շաբաթ օրը, Դամասկոսի Սուրբ Սարգիս եկեղեցում, տեղեկացնում է PERIO NEWS-ը:
Հուղարկավորության արարողությունը գլխավորում էր Դամասկոսի Հայոց թեմի առաջնորդ Արմաշ եպս. Նալբանդյանը:
Նահատակ զինվորը Հալեպում չի թաղվել՝ հաշվի առնելով Հալեպի տարածքում առկա անապահովությունն ու ընթացող մարտերը:
Վրեժ Քեշիշյանը Հալեպի ազգային Քարեն ԵՈփփե ճեմարանի շրջանավարտ էր եւ Հայ մարզական ընդհանուր միության անդամ:
‘