‘Հալեպի համալսարանում տեղի ունեցած պայթյունի զոհերի թիվն աստիճանաբար աճում է’

546

Սիրիայի Հալեպ քաղաքի համալսարանում հունվարի 15-ին տեղի ունեցած պայթյունի զոհերի թիվը հասել է 82-ի, կա 160 վիրավոր, հայտնում է France-Presse գործակալությունը:

Syrian Observatory for Human Rights (SOHR) իրավապաշտպան կազմակերպության աշխատակիցների ասելով՝ զոհերի թիվը կարող է կտրուկ աճել:

Դեպքը տեղի է ունեցել համալսարանի՝ փախստականներին հատկացված մասնաշենքում: Ուսանողներից բացի՝ այստեղ ապաստանել էին Հալեպի մերձակայքից շուրջ 30 հազար փախստականներ:

Դեռևս ոչ մի կազմակերպություն չի ստանձնել կատարվածի պատասխանատվությունը: Կառավարական զորքերն ընդդիմադիրներին մեղադրում են համալսարանի  ուղղությամբ զենիթային հրթիռ արձակելու մեջ, սակայն վերջիններս էլ, իրենց հերթին, պնդում են, որ հարձակումը կառավարական զորքերի կործանիչներն են իրականացրել:

Նախորդ հոդվածը‘«Ռեալը» հաղթեց «Վալենսիային»’
Հաջորդ հոդվածը‘Ասադը կմասնակցի 2014-ի ընտրություններին’