‘Հալեպի հայաբնակ թաղամասի գնդակոծության արդյունքում կան վիրավորներ’

556

Նոյեմբերի 13-ի երեկոյան Հալեպի հայաբնակ Վիլլաներ թաղամասի գնդակոծության արդյունքում վիրավորվածների թվում հինգ հայ կա: Ինչպես նշված է Հայ առաքելական եկեղեցու Հալեպի Բերիո թեմի ֆեյսբուքյան էջում, վիրավորների թվում են Հակոբ Դավոյանը, Հարութ Պազարպաշյանը, Րաֆֆի Պերպերյանը, Ջորջ Գեւորգը եւ Տիգրան Մանուկյանը: Վիրավորներին հասցրել են Հալեպի համալսարանական հիվանդանոց:

Իրավիճակը լարված է եղել նաև Դամասկոսում: Ինչպես հաղորդում է «Սուրիա» հեռուստաալիքը, զինված ընդդիմության գրոհայիններն ականանետներից գնդակոծել են քաղաքի երեք քրիստոնեական թաղամասերը: Տուժածների մասին հաղորդումներ են ստացվել Քասաայից, Զբալթանից և Բեբ Թումից:

 

Նախորդ հոդվածը‘Արտակարգ իրավիճակ «Արցախբանկում». բնակարանատերերը ներխուժել են բանկ ‘
Հաջորդ հոդվածը‘«Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը Stop ասաց կառավարությանը (ֆոտոշարք)’