‘
Հալեպի հայկական թաղամասերի հրթիռակոծության արդյունքում զոհվել է Նազարեթ Մալչեյանը:
Հալեպի «Գանձասար» թերթի տեղեկատվության համաձայն, հրթիռը պայթել է Հալեպի Հայ առաքելական եկեղեցու թեմի շենքի դիմաց: Պայթյունի հետևանքով, զոհվել է շենքի պահակ, 1965 թվին ծնված Մալչեյանը, վիրավորվել է երկու անցորդ:
Նշենք, որ մինչև արյունալի իրադարձությունները Սիրիայում ապրում էր 100 հազար հայ, որոնց կեսից ավելին` Հալեպում: Այժմ հայ բնակչության հիմնական մասն արտագաղթել է:
‘