‘Հալեպում հայ է զոհվել’

1098

Ահաբեկիչների կողմից սիրիական Հալեպ քաղաքի հրետակոծության հետեւանքով մարտի 23-ին զոհվել է հայ տղամարդ։

«Գանձասար» թերթի փոխանցմամբ, զոհվածը Վարդան Մոմչյանն է։

Հիշեցնենք, որ փետրվարի 26-ին էլ զոհվել էր 51-ամյա Հակոբ Գաբրիելյանը, եւս երկու հայեր վիրավորվել էին։

Նշենք, որ մինչեւ Սիրիայում արյունոտ իրադարձությունների սկիզբը ապրում էր 60-70 հազար հայ։ Նրանց մոտ կեսը բնակվում էր Հալեպում, իսկ մնացած մասը՝ Լաթաքիա, հոմս, Ղամիշլի, Ռաքքա, Քեսաբ, Դամասկոս եւ այլ քաղաքներում։



Նախորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանը պետական այցով կմեկնի Չինաստան ‘
Հաջորդ հոդվածը‘ԿԲ. Հայաստանի միջազգային պահուստները շարունակում են նվազել’