‘Հալեպում ռմբակոծության զոհ է դարձել ավելի քան 30 մարդ’

478

Երեկ երեկոյան Հալեպի արվարձանը ռմբակոծության է ենթարկվել, ինչի հետևանքով ավելի քան 30 մարդ զոհվել է: Սոցիալական ցանցերով փոխանցված տեղեկությունների համաձայն՝ կառավարական զորքերի ուղղաթիռները բնակելի թաղամասերի վրա են նետել երկու ինքնաշեն ռումբ, ընդ որում՝ երկրորդը՝ առաջինից որոշ ժամանակ անց, երբ առաջին պայթյունից հետո տեղում մարդիկ են հավաքված եղել:

Զոհերի թիվը կարող է շատ ավելի մեծ լինել, քանի որ, ինչպես հաղորդվում է, փլատակների տակ կարող են դեռ մարդիկ մնացած լինել:

Ի դեպ, ականատեսները պնդում են, որ հարձակման թիրախ դարձած շրջանում միայն խաղաղ բնակիչներ են եղել, և ապստամբ գրոհայինների զորքեր չեն եղել: Լրատվական գործակալությունները չեն կարողանում ճշտել, թե արդյո՞ք այդ տեղեկությունը ճիշտ է: Փոխանցում է euronews-ը:

Նախորդ հոդվածը‘Կառավարությունը արտահերթ սկսում է կատարել քառյակի պահանջները’
Հաջորդ հոդվածը‘Ոստիկանները բռնություն են գործադրել կալանավորի նկատմամբ’