‘
Երեկ Սիրիայի Հալեպ քաղաքի հայաբնակ Նոր Գյուղ թաղամասում ժամը 14:30-ին ապստամբ զինյալների կողմից գազի բալոնի պայթեցման հետևանքով զոհվել են եւ վիրավորվել են սիրիական բանակի զինվորներ եւ խաղաղ բնակիչներ: Վիրավորների թվում երկու հայ կա՝ Հարութ Չորպաճյանը և Դավիթ Մեյխանաճյանը։ Այդ մասին հայտնում է Perio News-ը:
‘