‘
Աշխարհի երրորդ ռակետ, շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը դուրս եկավ Գերմանիայի Հալե քաղաքում անցկացվող Gerry Weber Open մրցաշարի եզրափակիչ։
Այս մրցաշարում առաջին համարն ունեցող Ֆեդերերը կիսաեզրափակիչում 1 ժամ 4 րոպեում պարտությա մատնեց ֆրանսիացի Պյեր-Յուգ Էրբերին՝ 6։3, 6։3։
Եզրափակիչում Ֆեդերերի մրցակիցը կլինի բելգիացի Դավիդ Գոֆենը, որը 7:6 (7:4), 6:3 հաշվով հաղթեց իտալացի Մատեո Բերետինիին։
Այս մրցաշարի անցած տարվա եզրափակիչում Ֆեդերերը պարտվել է խորվաթ Բորնա Չորիչին։
‘