‘
Հրապարակախոս Լիզա Ճաղարյանը Facebook սոցցանցի իր էջում գրում է.
«Ես Հախվերդյան Ռուբոյի երգերը սիրում եմ, լսում եմ, հանած` այսպես կոչված` հայրենասիրականները. դրանք, ի տարբերություն իր «քաղքի տղու» երգերի, ԿԵՂԾ են: Սա իմ կարծիքն է, խնդրում եմ նախապես` ինձ դասեր չտալ: Բայց Ռուբոն ահավոր տգեղ բան ասաց հարթակից` «խուլ գավառից» եկածների մասին: Չմասնավորեցնեմ: Նաեւ ասեմ` խուլ գյուղից եկած` ահնիձորցի Հրանտ Մաթեւոսյանի մեկ մազն անգամ չեմ փոխի Ռուբոյի «քաղքցի» ողջ շրջապատի հետ, իրեն էլ` վերադիր:
Այլ անուններ չեմ տալիս, չնայած` բազմաթիվ են: Սա էլ` հեչ: Րաֆֆի Հովհաննիսյանը թեւերը փռում է` հենց ժողովուրդը գոռում է` սերժիկ, հեռացիր, ինչի՞ չսաստեց պարոն Հախվերդյանին: Ինչու՞ իր ելույթում չփորձեց հարթել նրա էդ տխմար հայտարարությունը:
Հա\’, մի բան էլ ասեմ. Րաֆֆի Հովհաննիսյանը ընտրված նախագահ է, ես ուզում եմ, որ նա հաղթի, եւ մենք պրծնենք էս հրեշավոր իշխանությունից»:
‘