‘«Հակահարվածի» անդամները ցույց տվեցին «այն ամենն, ինչ մտածում են Սերժի մասին», ու բերման ենթարկվեցին’

2261

«Հակահարված» արտ-խմբի անդամներ Հերբերտ Գևորգյանը և Արտակ Գևորգյանը ակցիա են անցկացրել Ազգային ժողովի դիմաց` փողոցը փակելով «xeржик суй» մակագրությամբ պաստառով: Epress.am-ը տեղեկացնում է, որ քիչ հետո ժամանած ոստիկանության աշխատակիցները խմբի երկու անդամներին բերման ենթարկել ոստիկանության Արաբկիրի բաժին, իսկ պաստառը արգրավվել է որպես իրեղեն ապացույց:

Ոստիկանններն իրենց գործողությունները բացատրել են նրանով, որ քաղաքացիների գործողությունները «խոչընդոտել են երթևեկությունը»: Ըստ աղբյուրի, ցուցարարներին ազատ կարձակեն վարչական իրավախախտման մասին արձանագրություն կազմելուց հետո:

 

Նախորդ հոդվածը‘Հայրիկյանի անժամկետ նստացույցը չսկսված՝ ավարտեց’
Հաջորդ հոդվածը‘Չեն էլ թողնում մարդը նստացույց անի, իսկույն կատարում են պահանջները’