‘«Հակահարված» art խմբի անդամները հեռացել են ոստիկանությունից (տեսանյութ)’

883

«Հակահարված» art խմբի անդամներ Արտակ Գևորգյանը և Հերբերտ Գևորգյանը արդեն դուրս են եկել ոստիկանության Կենտրոնի բաժնից: Այս մասին iLur.am-ին հայտնեց Արտակ Գևորգյանը: «Արձանագրություն կազմելու համար հրավիրվել էինք ոստիկանություն՝ որպես տուժող, գնացինք հերթապահություն, ասում ենք՝ կներկայանք, թե՝ «դու ո՞վ ես, որ ներկայանանք, դու շատ փոքր ես, որ օրենքներից խոսաս, իրավունք չունես խոսաս հեռախոսով»: Մի խոսքով՝ իրենց էնպես էին պահում, կարծես ոչ թե տուժող էինք, այլ մեզ բերման էին ենթարկել: Իրենց լկտի պահվածքի համար հրաժարվեցինք ինչ-որ բան ասել»,- պատմեց Արտակը:

Ի դեպ, Արտակը art խմբի հենց այն անդամն է, որի նկատմամբ այսօր Երևանի պետական համալսարանի շենքում ակցիա իրականացնելիս բռնություն է կիրառվել:

 

Նախորդ հոդվածը‘2013-ին կգնա՞ Վովա Գասպարյանը պետական հանցագործության’
Հաջորդ հոդվածը‘Իգոր Պոպով. Ստեփանակերտի օդանավակայանի վերագործարկումը տվյալ իրավիճակում կարող է լարվածություն առաջացնել կողմերի միջեւ ‘