‘
Հակամարտությունների և ռազմական գործողությունների գոտիներում անհարաժեշտ է ուժեղացնել զանգվածային լրատվամիջոցների աշխատակիցների պաշտպանությունը: Մարոկկոյի Մարաքեշ քաղաքում Մարդու իրավունքների 2-րդ համաշխարհային համաժողովում այս մաիսն հայտարարել է Լրագրողների միջազգային ֆեդերացիայի նախագահ Ջիմ Բումելհան: Նա պատվիրակների ուշադրությունն է հրավիրել «լրագրողների նկատմամբ բռնի գործողությունների դեպքերի ավելացմանը, հատկապես՝ ահաբեկչական խմբավորումների կողմից»:
Միջազգային քրեական դատարանի գլխավոր դատախազ Ֆաթու Բենսուդան, իր կողմից՝ նշել է, որ «աշխարհի մի շարք վայրերում դեռևս անպատժելիությունն ու բռնությունն են իշխում»: «Միջազգային հանրությունը պետք է աջակցի այն կառույցներին ու կազմակերպություններին, ովքեր զբաղվում են մարդու իրավունքների պաշտպանությամբ, ի շահ արդարության հաստատման ողջ աշխարհում»,- ասել է նա:
Մարաքեշի համաժողովին, որն անցկացվում է Մուհամեդ VI թագավորի հովանու ներքո, մասնակցում են աշխարհի ավելի քան 90 երկրներից ժամանած 5 հազարից ավելի պատվիրակներ, այդ թվում՝ ՄԱԿ-ի տարբեր ստորաբաժանումների ղեկավարներ, Նոբելյան մրցանակակիրներ, կառավարությունների ղեկավարներ, նախարարներ, քաղաքացիական հասարակության և հեղինակավոր լրատվամիջոցների ներկայացուցիչներ, հայտնի իրավապաշտպաններ, գիտության, մշակույթի, կրթության, արհմիութենական գործիչներ, գործարարներ: Քննարկվող հարցերի շրջանակը բավական լայն է՝ մարդու իրավունքներից սկսած՝ մինչև սոցիալ-տնտեսական, մշակութային ոլորտներ: Փոխանցում է ТАСС-ը:
‘