‘Հակառակոդի հետ մարտերում երկու պայմանագրային զինվոր է սպանվել — News.am’

1552

Հունվարի 5-ին եւ 6-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում hակառակորդի ակտիվությունը ճնշելիս հայկական կողմը կորուստներ է ունեցել, տեղեկացնում է NEWS.am-ը՝ վկայակոչելով սեփական աղբյուրները:

Ըստ աղբյուրի, զոհվել է երկու պայմանագրային զինծառայող: Նախնական տեղեկություններով՝ հակառակորդն ունի առնվազն 7 զոհ:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, հունվարի 5-ին եւ 6-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 320 անգամ, որի ընթացքում տարբեր տրամանաչափի հրաձգային զինատեսակներից, այդ թվում` 60 եւ 82մմ-ոց ականանետերից  եւ ՌՊԳ-7 տիպի նռնականետերից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 5000 կրակոց:

Նախորդ հոդվածը‘Պետր Չեխը կարող է հանդես գալ «Ռոմա»-ում’
Հաջորդ հոդվածը‘Երկրաշարժ Ադրբեջան-ԼՂՀ սահմանային գոտում’