‘Հակառակորդը կրակել է Կարմիրաղբյուր եւ Ոսկեպար գյուղերի ուղղությամբ’

1220

Ադրբեջանական զինված ուժերը խախտել են հրադադարի ռեժիմը Տավուշի մարզի ուղղությամբ: Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը News.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց, որ հակառակորդը հրադադարը խախտել է Տավուշի մարզի Ներքին Կարմիրաղբյուր եւ Ոսկեպար գյուղերի ուղղությամբ:

Հովհաննիսյանի խոսքով, հայկական ստորաբաժանումները պատասխանել են հակառակորդի կրակոցներին:

Նախնական տվյալներով՝ հայկական կողմից զոհեր եւ վիրավորներ չկան:

Նախորդ հոդվածը‘ԿԱՀ. Հակամարտող մուսուլմաններն ու քրիստոնյաները խաղաղության պայմանագիր են կնքել’
Հաջորդ հոդվածը‘Ադրբեջանը շնորհակալ է Ժիրինովսկուն՝ «Россия-24» հեռուստաալիքով հայտնած մտքերի համար’