‘Հակառակորդը փորձել է դիվերսիա իրականացնել Լեւոնարխի մատույցներում’

1547

ՀՀ ՊՆ-ն հայտնում է, որ ԼՂՀ ՊԲ-ից ստացված տեղեկատվության համաձայն` Լեւոնարխ բնակավայրի մատույցներում ՊԲ հատուկ նշանակության ստորաբաժանման կողմից հայտնաբերվել և ոչնչացվել է հակառակորդի դիվերսիոն հետախուզական խումբ, որը թողնելով դիակներ` նահանջել է:

Մարտական գործողությունները շարունակվում են:

ՀՀ պաշտպանության նախարարությունը մշտական կապի մեջ է գտնվում միջազգային կազմակերպությունների և օտարերկրյա պետությունների ռազմադիվանագիտական ներկայացուցիչների հետ՝ ղարաբաղա-ադրբեջանական ուժերի շփման գծում իրադրության զարգացման վերաբերյալ տեղեկատվության փոխանակման և անհրաժեշտ խորհրդատվության նպատակով:

 

Նախորդ հոդվածը‘ՄԻՊ-ը դատապարտում է բնակավայրերի և խաղաղ բնակիչների վրա հարձակումները ‘
Հաջորդ հոդվածը‘Վիրավոր երեխաների վիճակը կայուն է. ԼՂՀ ԱՆ (tert.am)’