‘
Հուլիսի 7-ի լույս 8-ի գիշերը՝ ժամը 03:20-ի սահմաններում, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արևելյան (Ակնա) ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն-հետախուզական ներթափանցման փորձ, տեղեկացնում է ԼՂՀ պաշտպանության նախարարությունը:
Ըստ ԼՂՀ ՊԲ-ի մամուլի ծառայության՝ ՊԲ առաջապահ զորամասերի կանխարգելիչ գործողությունների արդյունքում՝ հակառակորդի ներթափանցման փորձը ձախողվել է: Բացի դիվերսիոն ներթափանցման փորձից, հակառակորդը որոշ ուղղություններում խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը՝ կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ: ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն։
‘