‘Հակառակորդի կրակոցից՝ երկու վիրավոր զինվոր. ԼՂՀ ՊԲ ‘

1358

Դեկտեմբերի 22-ին ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերում, ծառայողական պարտականությունները կատարելու ընթացքում, հակառակորդի կողմից արձակված կրակոցներից թեթև հրազենային վիրավորում են ստացել զինծառայողներ, 1994թ. ծնված Հովհաննես Ժորայի Դավթյանը և 1994թ. ծնված Էրիկ Սլավիկի Կարապետյանը: Տեղեկացնում է ԼՂՀ ՊԲ մամլո ծառայությունը: Ըստ ԼՂՀ ՊԲ-ի, վիրավոր զինծառայողներին անմիջապես ցուցաբերվել է բժշկական օգնություն:  Նրանց վիճակը գնահատվում է բավարար: Դեպքի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն:

  

Նախորդ հոդվածը‘6 կմ-ի փոխարեն՝ ընդամենը 2 կմ. Տաքսի ծառայությունների ուսումնասիրության արդյունքները ‘
Հաջորդ հոդվածը‘Հայհիդրոմետկենտրոնը շարունակում է չնկատել ակնհայտը’