‘Հակառակորդի օբյեկտներին ՀՀ ԶՈւ-ն կարող է հարվածել 300 կիլոմետրից ‘

890

Հայաստանի զինված ուժերը հնարավորություն ունեն 300 կմ եւ ավելի հեռավորության վրա հրթիռային հարվածներ հասցնել հավանական հակառակորդի զորային խմբավորումներին` ինչպես ռազմական օբյեկտներին, այնպես էլ տնտեսական ենթակառույցներին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին հոկտեմբերի 15-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետ, գեներալ-մայոր Արտակ Դավթյանը: 

Նա, անդրադառնալով հոկտեմբերի 1-13-ը Հայաստանի Հանրապետությունում անցկացված ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժություններին, նշեց, որ զորավարժությունների ընթացքում անցկացվել են մի շարք վարժանքներ` տարբեր սցենարներով` հրթիռային հարվածների հետ կապված: «Խաղաղ բնակչությանը հարվածներ չեն հասցվելու եւ նման սցենար չի էլ խաղարկվում: Մենք պլանավորում ենք հարվածներ հասցնել հնարավոր հակառակորդի ռազմական կամ տնտեսական օբյեկտներին, որոնք էական նշանակություն ունեն տվյալ երկրի համար, օրինակ նավթային, գազային օջախները», — հավելեց Դավթյանը:  

Նախորդ հոդվածը‘Սանդրո Ռոսել. Մեսիի հետ նոր պայմանագրի շուրջ խնդիրներ չեն լինի’
Հաջորդ հոդվածը‘Եգիպտոսի նախկին նախագահին նոր մեղադրանք է առաջադրվել’