‘Հակառակ ՀՀԿ-ականների պնդումներին՝ Ռոբերտ Նազարյանը էական հարցերի պատասխանները չունի ‘

704

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՀՀԿ-ական պատգամավորները երեկ Ազգային ժողովում պնդում էին, որ ոչ իշխանական խմբակցությունները գազային պայմանագրի հետ կապված բոլոր հարցերի պատասխանները կարող են ստանալ ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանի հետ հարց ու պատասխանի ժամանակ: Այդ պնդումը ժխտելու նպատակով` «Հայ ազգային կոնգրես» խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը հարց ուղղեց Ռոբերտ Նազարյանին՝ մասնավորապես՝ ցանկանալով տեղեկություն ստանալ միջազգային կառույցների անտեղյակության, «Հայռուսգազարդի» 20% գնահատման եւ իրականացված օրենքի խախտումների վերաբերյալ, ինչին ի պատասխան` Նազարյանը շեշտեց, որ այդ հարցերն իր իրավասությունից դուրս են:  

Նախորդ հոդվածը‘ ՀՀ ֆինանսների նախարարությունը «թքած ունի» Սահմանադրական դատարանի որոշման վրա’
Հաջորդ հոդվածը‘ Արամ Մանուկյան. Խորհրդարանական մեծամասնությունը դարձավ կառավարության կատարած հանցագործության մեղսակիցը’