‘Հակոբ Ինջիղուլյանը Ռումինիայում է’

870

Ադրբեջանում գերության մեջ մեկ տարուց ավել անցկացրած Հակոբ Ինջիղուլյանը գտնվում է Ռումինիայում: Այդ մասին «Փաստինֆո» գործակալությանը հաղորդել է նրա եղբայրը` Հայություն Ինջիղուլյանը: Աղբյուրի համաձայն, ռազմագերու ծնողներն արդեն մի քանի անգամ Skype-ով կապվել են Հակոբի հետ, սակայն տեսախցիկի բացակայության պատճառով չեն կարող նրան տեսնել: Հարությունը նաև նշել է, որ Ինջիղուլյանը ցանկանում է վերադառնալ հայրենիք, սակայն հայտնի չէ, թե ընդունող կողմի հետ ինչ պայմանավորվածություն ձեռք կբերվի:

Հիշեցնենք, որ 2013 թվականի օգոստոսի 8-ին Ինջիղուլյանը մոլորվել էր և հայտնվել Ադրբեջանի զինված ուժերի կողմից վերահսկվող տարածքում: Բաքուն պնդում է, որ Հակոբ Ինջիղուլյանը երրորդ երկրին է հանձնվել սեփական կամքի հիման վրա: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ինջիղուլյանի հանձնման մասին ԿԽՄԿ տեղյակ էր պահվել օգոստոսի 26-ին, և մինչև ուղարկումը ԿԽՄԿ պատվիրակները, ստանդարտ աշխատանքային ընթացակարգին համապատասխան, այցելել էին նրան: 

Նախորդ հոդվածը‘Հանդիպումներ Կոնգրեսի տարածքային կառույցներում’
Հաջորդ հոդվածը‘Գերմանիայի բյուջեում 16,1 միլիարդ եվրոյի գերաճ է արձանագրվել’