‘Հակոբ Ինջիղուլյանին տեղափոխել են երրորդ երկիր — Ռազմինֆո’

1422

2013-ի օգոստոսին շփման գծի մոտ մոլորված ու գերության մեջ հայտնված զինծառայող Հակոբ Ինջիղուլյանին օգոստոսի 26-ին Բաքվից տեղափոխել են երրորդ երկիր, Ռազմինֆոյի հետ զրույցում ասել է Հակոբի եղբայրը՝ Հարություն Ինջիղուլյանը։

Նրա խոսքերով՝ իրենք միայն երեկ՝ օգոստոսի 28-ին են տեղեկացել Հակոբի տեղափոխման մասին ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչներից։

Հիշեցնենք, որ 2013-ին օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը ժամը 3:00-ի սահմաններում ծառայությունն իրականացնելու ժամանակ տեղանքում չկողմնորոշվելով՝ 1991 թվականին ծնված շարքային Հակոբ Ինջիղուլյանը հատել էր հայ-ադրբեջանական շփման գիծը և հայտնվել հակառակորդի տարածքում։ Հայկական կողմը ջանքեր է գործադրում ռազմագերուն հայրենիք վերադարձնելու համար։

 

Նախորդ հոդվածը‘Ռոնալդուն ճանաչվել է Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստ ‘
Հաջորդ հոդվածը‘Օբաման սեպտեմբերին կընդունի Ուկրաինայի նախագահին’