‘Հակոբ Ինջիղուլյանին և Գևորգյանների ընտանիքին են այցելել Կարմիր խաչի ներկայացուցիչները’

848

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանին և Հայաստանի 5 քաղաքացիների, որոնք մեկ ընտանիքի անդամներ են: Այս մասին  APA գործակալության հայտնել է Կարմիր խաչի ադրբեջանական ներկայացուցչության հասարակության հետ կապերի բաժնի ղեկավար Իլահա Հուսեյնովան:

Նրա խոսքերով՝ այցելությունը կայացել է երեկ երեկոյան: ԿԽՄԿ ներկայացուցիչները նրանց փոխանցել են տեղեկատվություն հարազատների մասին և նրանցից տվյալներ են վերցրել ընտանիքի անդամներին փոխանցելու համար:

Հիշեցնենք, որ հայ զինծառայող Հակոբ Ինջիղուլյանն օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը մոլորվել էր և հատել Ադրբեջանի սահմանը: Ադրբեջանում են գտնվում նաև Հայաստանի քաղաքացիներ Եղիշե, Ռուզաննա, Ալֆրեդ, Գայանե և Պետրոս Գևորգյանները:

Նախորդ հոդվածը‘Սոցիալապես անապահով խավերը գազի համար կշարունակեն վճարել 100 դրամ’
Հաջորդ հոդվածը‘Հայաստանի կառավարությունը հաստատել է ՄՄ-ին անդամակցության ճանապարհային քարտեզի գործողությունների ժամանակացույցը ‘