‘
Այսօր Ադրբեջանում գերության մեջ գտնվող հայ զինծառայող Հակոբ Ինջիղուլյանի հետ հանդիպման արդյունքներից առայժմ տեղեկություններ չկան: Հարազատները Բաքվում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչների և զինծառայող Հակոբ Ինջիղուլյանի հանդիպման մասին տեղյակ են, բայց իրենք էլ սպասում են հանդիպման արդյունքներին:
«Մեզանից նամակ էին ուզել, որ փոխանցեն Հակոբին»,- Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց Հակոբի հորեղբոր որդին` Արման Ինջիղուլյանը` նշելով, որ ասել են` նամակը կարճ լինի` մի քանի տող, որտեղ գրված կլինի հարազատների որպիսությունը:
«Հիմա սպասում ենք պատասխանին, տեսնենք` երբ կպատասխանեն»,- ադել էԱրմանը:
Հիշեցնենք, որ Հակոբ Ինջիղուլյանի մայրն այս առավոտ Կարմիր խաչի երևանյան գրասենյակի միջոցով նամակ է ուղարկել որդուն: Նամակի բովանդակության մասին հակիրճ պատմեց Հակոբի հորեղբոր որդին՝ Արման Ինջիղուլյանը. «Բալես կարոտել ենք քեզ: Սպասում ենք քո վերադարձին»:
Արման Ինջիղուլյանը aysor.am-ին ասել էր, որ Հակոբի մայրը այլ բան չի գրել: Նշել է հարազատների մի քանի անուններ, որպեսզի Հակոբը վստահ լինի, որ նամակը ծնողներից է:
Կարմիր խաչի երևանյան գրասենյակից խոստացել են հանդիպումից հետո տեղեկություն տալ գերեվարված զինվորի հարազատներին:
Հիշեցնենք, որ որ օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը ժամը 3-ի սահմաններում, ծառայությունն իրականացնելու ժամանակ, տեղանքում չկողմնորոշվելու հետևանքով 1991թ. ծնված շարքային զինծառայող Հակոբ Գևորգի Ինջիղուլյանը, հատելով ղարաբաղա-ադրբեջանական սահմանը, հայտնվել է հակառակորդի պահպանության տակ գտնվող տարածքում և գերեվարվել վերջիններիս կողմից:
‘