‘Հակոբ Ինջիղուլյանի նկատմամբ անմարդկային վերաբերմունք է դրսևորվել՝ առկա է տեսագրություն. ՊՆ’

1510

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Ա. Հովհաննիսյանի հայտարարություն է տարածել, որտեղ  հաստատում է վերջերս լրատվամիջոցներում տարածված այն լուրերն այն մասին, որ ՀՀ պատկան մարմինները լրացուցիչ տեղեկություններ են ձեռք բերել Հակոբ Ինջիղուլյանի գերեվարման, նրա նկատմամբ անմարդկային վերաբերմունքի ցուցաբերման, միջազգային մարդասիրական և մարդու իրավունքների իրավունքի նորմերի կոպիտ խախտումների վերաբերյալ: Հովհաննիսյանը նշում է, որ ավելի ստույգ, առկա է համապատասխան տեսագրություն, որն ավելորդ անգամ հաստատում է ադրբեջանական քարոզչամեքենայի սին բնույթը: Տեսագրությունն անմիջականորեն կապված է Ինջիղուլյանի նկատմամբ կատարված բռնություններին, դրանց միջոցով նրան իրականությանը չհամապատասխանող հայտարարություններ կատարելուն հարկադրմանը, ինչպես նաև իրականում հստակեցնում է, թե ովքեր են իբրև թե «իրենց հարազատների գերեզմաններին այցելած» ադրբեջանցի դիվերսանտները:

Ըստ Հովհաննիսյանի՝ տեսանյութը զանգվածային տարածման չի տրամադրվում, անձի վերաբերյալ զգայուն տեղեկատվության տրամադրման էթիկական անթույլատրելիության տեսանկյունից, սակայն կարող է կոնֆիդենցիալություն պահպանման համաձայնությամբ, ներկայացվել մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող միջազգային կազմակերպություններին և դիվանագիտական ներկայացուցչություններին:

Նախորդ հոդվածը‘Արամ Մանուկյանն ու մարտիմեկյան սպանդի զոհերի հարազատները հանդիպել են Գ.Կոստանյանի հետ (լրացված, տեսանյութ) ‘
Հաջորդ հոդվածը‘«Բավարիա»-«Ռոմա». խաղից առաջ’