‘
Հարկերը թաքցնելու համար մեղադրվող ՀՀԿ անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը երեկ ուշ երեկոյան կալանքից ազատ է արձակվել, տեղեկացում է NEWS.am-ը: Ըստ աղբյուրի՝ Հակոբյանի փաստաբան Կարեն Սարդարյանը տեղեկացրել է, որ նախաքննության մարմինը բավարարել է կալանքը չբացակայելու ստորագրությամբ փոխարինելու մասին միջնորդությունը:
Ազատ արձակվելուց հետո Հակոբ Հակոբյանը տեղափոխվել է հիվանդանոց:
Ըստ մեղադրանքի՝ Հակոբ Հակոբյանը ծավալել է ապօրինի ձեռնարկատիրություն, որը զուգորդվել է անձանց, կազմակերպություններին կամ պետությանը խոշոր չափի վնաս պատճառելով, ինչպես նաեւ չարամտորեն խուսափել է հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց, ինչը կատարվել է խոշոր կամ առանձնապես խոշոր չափերով: Հակոբյանին կալանավորելու որոշում դատարանը կայացրել է փետրվարի 4-ին:
‘