‘
Այսօր Վերաքննիչ քրեական դատարանը՝ Եվա Դարբինյանի նախագահությամբ, կհրապարակի ՀԱԿ 4 ակտիվիստների գործով դատավճիռը: Նախորդ դատական նիստին դատարանը չէր հայտնել այսօրվա դատական նիստի ժամը: Քիչ առաջ մեզ հայտնի դարձավ, որ դատական նիստի սկիզբը նշանակված է 14:00 –ին:
Նախատեսվում է նաև, որ այսօր դատարանի դահլիճից ազատ կարձակվի արդեն 2 տարուց ավելի անազատության մեջ գտնվող քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանը:
‘