‘ՀԱԿ ակտիվիստների գործով վերաքննիչ դատարանի առաջին նիստը սեպտեմբերի 28-ին ‘

1023

Մեր տեղեկություններով՝ ՀԱԿ ակտիվիստների գործով վերաքննիչ առաջին դատական նիստը նշանակված է սեպտեմբերի 28-ին ժամը 12-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 4-րդ դահլիճում:

Հիշեցնենք, որ հուլիսի 20-ին Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանի վճռով, Հայ Ազգային կոնգրեսի ակտիվիստ Տիգրան Առաքելյանը դատապարտվեց 6 տարի ազատազրկման: Մյուս ակտիվիստներից Արտակ Կարապետյանը դատապարտվեց 3 տարի ազատազրկման, Սարգիս Գևորգյանն ու Դավիթ Քիրամիջյանը` 2-ական տարվա ազատազրկման:

Լուսանկարը՝ Photolur

Նախորդ հոդվածը‘Արամ Ա Կաթողիկոս. Մեր պետության հետ միասին մենք անելիք ունենք ‘
Հաջորդ հոդվածը‘«Արմավիա»-ի չվերթների սպասարկումը վերականգնվեց’