‘ՀԱԿ ակտիվիստների դատ. Սուտ ցուցմունք տված ոստիկանին նորից կդատակոչեն ‘

799

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Վերաքննիչ քրեական դատարանում շարունակվում է Հայ ազգային կոնգրեսի 4 ակտիվիստների գործով դատավարությունը:

Դատավարության ընթացքում քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանը հայտարարեց, որ գործով որպես «տուժող» անցնող ոստիկան Շահեն Հարությունյանը նախորդ նիստերից մեկում սուտ ցուցմունք է տվել՝ հայտարարելով, թե կորցրել է հայտնի հեռախոսը, որով իբր տեսանկարահանել էր Առաքելյանի կողմից ոստիկանների հանդեպ կատարած բռնությունները, այնինչ, ինչպես հետո պարզ է դարձել՝ նա հեռախոս չի կորցրել, քանի որ երկու տարի գործողություն չի եղել այդ հեռախոսի հետ, այսինքն՝ մինչև 2013 թվականի օգոստոս ամիսը համարը չի խզվել: Համարը «Վիվասելում» խզվել է միայն 2013-ի օգոստոսի 7-ին, ավելին, այդ հեռախոսից չորս համար է օգտվել: Պաշտպանական կողմը պահանջեց կրկին հարցաքննել Շահեն Հարությունյանին, ով պետք է գա դատարան և բացատրի իր ցուցմունքների և «Վիվասելից» ստացված փաստերի տարբերությունը: Թեեւ դատարանը փաստերի և կեղծիքի առկայությունը բնութագրեց որպես դատական պրոցեսի ձգձգում, այդուհանդերձ՝ բավարարեց միջնորդությունը:  

Նախորդ հոդվածը‘Հ. Թամամյանը համաներմամբ ազատ չի արձակվի’
Հաջորդ հոդվածը‘Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ ‘