‘
Հայ Ազգային Կոնգրեսի Երիտասարդական միությունը հանդես է եկել հայտարարությամբ` որտեղ անդրադարձել են Երեւանի ավագանու սպասվող ընտրություններին:
Հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ.
«Հայ Ազգային Կոնգրեսի Երիտասարդական միությունը, հաշվի առնելով Երևան քաղաքի ավագանու առաջիկա ընտրությունների կարևորությունը ՀՀ-ում սահմանադրական կարգի վերականգման և ընտրական գործընթացում օրինականության հաստատման հարցում, պատրաստակամություն է հայտնում համագործակցել Հայաստանի ապագայով մտահոգ բոլոր քաղաքական ուժերի երիտասարդական թևերի և կազմակերպությունների հետ՝ բուն քվեարկության օրը, ինչպես նաև նախընտրական և հետընտրական շրջաններում` Սերժ Սարգսյանի գլխավորած ընտրակեղծարար իշխանություններին դիմակայելու և ընտրությունների օրինական ընթացքի վերահսկման համար»:
‘