‘
Հայ Ազգային Կոնգրեսի երիտասարդական միությունը քիչ առաջ հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ անդրադարձել է առաջիկայում կայանալիք Երեւանի ավագանու ընտրություններին: Հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ.
«Հայ ազգային կոնգրեսի երիտասարդական միությունը.
Հաշվի առնելով ՀՀ-ում ընտրությունների կեղծման արատավոր պրակտիկան,
նկատի ունենալով ընտրությունների օրինականության ապահովման պետական մարմինների՝ ոստիկանության, դատարանների, կենտրոնական ընտրական հանձնաժողովի հանցավոր անգործությունն ու աջակցությունը գործող իշխանություններին և
կարևորելով իշխող կոալիցիայի կողմից պետականորեն իրականացվող ընտրակեղծարարության դեմ քաղաքական ուժերի երիտասարդական կազմակերպությունների միավորման անհրաժեշտությունը,
ջանք չենք խնայելու վերոնշյալ խնդիրների լուծման շուրջ քաղաքական ուժերի երիտասարդական կազմակերպությունների համաձայնության կայացման և ընտրական գործընթացների նկատմամբ միասնական վերահսկողության ձևավորման գործում»:
‘