‘ՀԱԿ-ը առաջարկելու է կոռուպցիոն երևույթներն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողով ստեղծել. Մամուլ’

957

Տիգրան Սարգսյանի կառավարությանն այսօր ԱԺ-ում անհարմարություններ են սպասվում. բացի կառավարության հետ հարցուպատասխանից՝ ԱԺ երկրորդ նիստի ժամանակ քննարկվելու է ՀԱԿ խմբակցության` կառավարությանը կոռուպցիոն երևույթների վերաբերյալ ներկայացրած հարցապնդումը:

«Ժողովուրդ»-ին հայտնի է դարձել, որ կառավարությունն այս հարցապնդման պատասխանը ՀԱԿ-ին է ներկայացրել միայն երեկ երեկոյան` օրենքով նախատեսված վերջնաժամկետը լրանալուց մի քանի րոպե առաջ: Հիմա ՀԱԿ խմբակցությունը պատրաստվում է ներկայացնել կոռուպցիոն երևույթներն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու որոշման նախագիծ: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ոչ կոալիցիոն ուժերն արդեն բանավոր կարգով համաձայնել են կողմ քվեարկել նախագծին:

Նախորդ հոդվածը‘Տառապում ենք. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Ռուսական ընկերությունը առաջարկում էր ավտոկայանատեղիների սպասարկումը իրականացնել շահույթի 1 տոկոսով . Մամուլ’