‘ՀԱԿ-ը կդիմի էթիկայի հանձնաժողով՝ Վարդան Այվազյանին պատգամավորական մանդատից զրկելու պահանջով ‘

895

Հիմնավորումները քննարկելուց և պատշաճ հիմքերի ստեղծումից հետո «Հայ ազգային կոնգրես» խորհրդարանական խմբակցությունը կդիմի էթիկայի հանձնաժողով՝ Վարդան Այվազյանին պատգամավորական մանդատից զրկելու պահանջով: Այս մասին iLur.am-ին հայտնեց ՀԱԿ համակարգող, ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:

«Ամերիկյան դատարանի վճիռը հիմքեր է ստեղծում լրջորեն քննարկելու այն հարցը, թե ինչքանով համատեղելի է Վարդան Այվազյանի գործունեությունը, որպես Ազգային ժողովի պատգամավոր և տնտեսական հանձնաժողովի նախագահ, իր կողմից գործած և ամերիկյան դատարանի կողմից փաստված չարաշահումների հետ»,- ասաց Զուրաբյանը:

Հիշեցնենք, որ ըստ մամուլի հրապարակումների՝ օրերս ԱՄՆ Նյու Յորքի դաշնային դատարանը, հօգուտ «Գլոբալ Գոլդ Մայնինգ» ընկերության, նախկին բնապահպանության նախարար, այժմ պատգամավոր Վարդան Այվազյանին 37, 5 միլիոն դոլորի տուգանք է նշանակել: Ինքը պատգամավորը գործն անհեթեթ է համարում և առաջարկում այն տեղափոխել Հայաստանի դատարան:

Նախորդ հոդվածը‘Քվեաթերթիկները Վրաստանում կլինեն նաև հայերեն’
Հաջորդ հոդվածը’13 համայնքներում կկառուցվեն նոր ամբուլատորիաներ ‘